Դերասանուհի Յուլիա Ֆինկի հետ ArmLur.am-ը զրուցել է ամառային նախընտրելի հանգստի մասին:
«Այս պահին ժամանակ եմ անցկացնում երեխաներիս հետ Դիլիջանում: Մայրիկս այստեղ աշխատում է որպես զինվորական, բացի դա էլ Ստեփանավանի բնությունը, թթվածինն ավելի հարմար է երեխաների համար, հատկապես ձմեռային հիվանդություններից հետո: Անկեղծ ասած, դեռ փորձ չունենք երեխաների հետ երկրից դուրս հանգստանալու, բայց ցանկանում ենք փորձել: Իրականում Արտյոմի հետ ցանկություն կա առանձին հանգստանալու, քանի որ բավականին երկար ժամանակ է՝ չենք հանգստացել»,-ասաց նա:
Յուլիա Ֆինկի խոսքով՝ ինքը պասիվ հանգստի սիրահար է, եւ ամենից շատ սիրում է ծովը, նույնսիկ երազում է ծովի ափին տուն ունենալու մասին. «Իսկ Արտյոմը հակառակը՝ սիրում է ակտիվ հանգիստ: Նա հանգստի առումով համամիտ չէ ինձ հետ, քանի որ ես շատ եմ ցանկանում Բալի գնալ, շատ երկար ժամանակով, կուզենայի նաեւ երկար ժամանակով լինել Իտալիայում, ծովափնյա ինչ-որ մի տեղ, իսկ Արտյոմը շատ խոնավ վայրերում երկար մնալ չի կարողանում, դրա համար էլ դեռ ընդհանուր հայտարարի չենք եկել: Իսկ ինչ վերաբերում է գումարին, կարծում եմ նորմալ հանգստի համար բոլորին էլ շատ գումար է պետք»:
Լիդա Եղիազարյան