Armenian text to speach

Հայաստան այցից հետո Ռուսաստանի ու Ադրբեջանի հետախուզական ծառայությունների ղեկավարները համաձայնագիր են ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստան այցելությունից հետո Ռուսաստանի հետախուզական ծառայության ղեկավարն ու Ադրբեջանի իր գործընկերը երեկ Բաքվում համաձայնագիր են ստորագրել՝ հետախուզության ոլորտում համագործակցության մասին։ Նշվում է, որ նպատակը երկու պետությունների տարածքային ամբողջականության պաշտպանությունն է։

Այս մասին երեկ Ադրբեջանի մայրաքաղաքում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է  Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը. «Այսօր հանդիպումներ կայացան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և մեր գործընկերների հետ՝ Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայությունից՝ Օրհան Սուլթանովի գլխավորությամբ։ Նախագահի հետ հանդիպմանը ընդհանուր և բարձր գնահատական է տրվել մեր երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը, բովանդակությանը, բնույթին։ Ընդգծվել է համագործակցության ռազմավարական բնույթը և զարգացման լավ հեռանկարները։ Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայության գործընկերների հետ, իհարկե, քննարկել ենք մեր խորը, մանրամասն փոխգործակցության հարցերի լայն շրջանակ՝ ուղղված Ադրբեջանի ու Ռուսաստանի շահերին», – մասնավորապես նշել է նա։

Հետաքրքիր է, որ Սերգեյ Նարիշկինը Երևանից է մեկնել Բաքու: Նա Երևանում հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին եւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին:  Եվ ընդգծեց, որ Հայաստանում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ փաստորեն դա արվել է Ադրբեջանում: հետ հանդիպումներից հետո, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթի մասին, անվտանգության ոլորտում ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան, այնուամենայնիվ, որևէ փաստաթուղթ չստորագրեց՝ գերադասելով այդ անել Հայաստանի ու Արցախի հետ շարունակաբար ռազմական բախումների մեջ գտնվող Ադրբեջանի հետ։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս