ՄԻՊ–ն ընդունել է Բունդեսթագի փոխնախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավուքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր՝ հուլիսի 20–ին, ընդունել է Գերմանիայի Դաշնության Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքարդին, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի փոխդեսպան պարոն Մարկուս Չանին, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասում տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Սոնյա Շիֆերսին եւ հայաստանյան ծրագրերի համակարգող Էվիա Հովհաննիսյանին։ Այս մասին  տեղեկանում ենք Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակից։

«Ողջունելով հյուրերին՝ տիկին Գրիգորյանը ներկայացրել է հաստատության մանդատը եւ աշխատանքի հիմնական ուղղությունները։

Զրույցի ընթացքում տիկին Կատրին Գյորինգ-Էքադը շնորհավորել է տիկին Գրիգորյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու կապակցությամբ։Վերջինիս առաջարկով Պաշտպան Գրիգորյանն անդարդարձել է մարդու իրավունքների ոլորտում առկա հիմնական մարտահրավերներին, հատկապես՝ հետպատերազմյան շրջանում հումանիտար խնդիրներին, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի, վերջիններիս եւ անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներին սոցիալական աջակցության եւ հոգեբանական օգնության տրամադրման հարցերին, սահմանամերձ համայնքների անվտանգային եւ այլ խնդիրներին, ինչպես նաեւ խտրականության դեմ պայքարին եւ կանանց քաղաքական ու տնտեսական հզորացմանն առնչվող հարցերին։

Տիկին Կատրին Գյորինգ Էքարդը հետաքրքրվել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի անկախության երաշխիքներով, ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների հետ Պաշտպանի հաստատության համագործակցության հարցերով, ինչին ի պատասխան Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է Կառավարության հետ համագործակցության մեխանիզմները, ինչպես նաեւ Պաշտպանի աշխատակազմի եւ միջազգային կազմակերպությունների միջեւ համագործակցության հիմնական ուղղություններն ու համատեղ իրականացվող ծրագրերը։

Հանդիպման ընթացքում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են տարածաշրջանում եւ Հայաստանում հիմնադրամի կողմից իրականանցվող ծրագրերին, աշխատանքի հիմնական ուղղություններին եւ Հայաստանում հիմնադրամի առաջնահերթություններին»,– ասվում է հաղորդագրության մեջ։




Լրահոս