Armlur.am-ին հայտնի դարձավ, որ ուշագրավ դեպք է տեղի ունեցել Մասիս քաղաքում:
Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Իրանի Իսալամական հանրապետության քաղաքացին խմել է 200 հատ դեղահաբ եւ փորձել վերջ տալ կյանքին: Վերջինիս մտերիմերը նկատել են 36-ամյա տղայի վիճակը եւ նրան շտապ տեղափոխել հիվանդանոց:
Իսկ ինչն է եղել պատճառը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն նա որպես կրոն ընդունել է քրիստոնեությունը, ինչի պատճառով իրանցի ծանոթների կողմից ճնշումների է ենթարկվել։
Ք.Մ.