Մեծ Բրիանիան առաջիկա շաբաթներին պլանավորում Է Ուկրաինա ուղարկել տասնյակ հրանոթներ, 1,6 հազար միավոր հակատանկային զենք, ինչպես նաեւ 50 հազար հրանոթային արկ:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 21-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին: Ավելի վաղ հունիսին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել Է Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթի մասին՝ 1 միլիարդ ֆունտ ստեռլինգի (1,2 միլիարդ դոլարի) չափով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: