Ադրբեջանում պարզել են 44-օրյա պատերազմում զոհված 2908 մարդու ինքնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում պարզել են 44-օրյա պատերազմում (2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախի եւ Հայաստանի դեմ ագրեսիա – խմբ.) զոհված 2908 մարդու ինքնությունը։ Այս մասին հայտարարել է զինվորական դատախազ Խանլար Վելիեւը 2022 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով զինվորական դատախազության կոլեգիայի նիստում, գրում է haqqin.az-ը։

Նա նշել է, որ զինդատախազության աշխատակիցների, ներքին գործերի նախարարության եւ պետական անվտանգության ծառայության աշխատակիցների հետ միասին, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, անհետաձգելի քննչական գործողությունների, բազմաթիվ փորձաքննությունների, ինչպես նաեւ այս ուղղությամբ կանոնավոր աշխատանքի արդյունքում որոնողական խմբերին մինչ այժմ հաջողվել է պարզել 44-օրյա պատերազմում զոհված 2908 մարդու ինքնությունը, ինչպես նաեւ անհետ կորած զինծառայողների ինքնությունը եւ ապահովվել է նրանց մարմինների հանձնումն ընտանիքներին։ Խանլար Վելիեւի խոսքով՝ շարունակվում են օպերատիվ-քնչական միջոցառումները՝ 6 անհետ կորած զինծառայողների գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ։




Լրահոս