Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց է տվել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիեռի տարածած հայտարարությունից:
Հայտարարությունում նշվում է, որ Բայդենն ամբողջությամբ պատվաստված է, երկու անգամ էլ ստացել է խթանիչ դեղաչափեր և հիմա նրա մոտ դիտվում են մեղմ ախտանշաններ: ԱՄՆ նախագահը սկսել է ընդունել Պաքսլովիդ դեղամիջոցը։
Նշվում է, որ նա կմեկուսանա Սպիտակ տանը և այդ ընթացքում կշարունակի կատարել իր բոլոր պարտականությունները։ Բայդենը հուլիսի 21-ի առավոտյան հեռախոսով կապի մեջ է եղել Սպիտակ տան աշխատակազմի անդամների հետ, իսկ Սպիտակ տանը իր ծրագրած հանդիպումներին կմասնակցի հեռախոսի և նստավայրից Zoom-ի միջոցով:
Նշվում է նաև, որ երբ նրա թեստը բացասական լինի, նա կանցնի դեմ առ դեմ շփման: