Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացրել են հուլիսի 18-ին:
Երեկոյան ժամը հինգին մոտ Հրազդանի կիրճում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով նրանք ձերբակալել ու Արաբկիրի բաժին են տարել Էջմիածնի Չարենցի փողոցի բնակիչ, 33-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է փաթեթ` մեթամֆետամինի նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգվածով: Տղամարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: