Ուկրաինայում ՀՀ դեսպանն այցելել է Խարկովի և Պոլտավայի մարզեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 20-ին և 21-ին ՀՀ դեսպան Վ.Կարապետյանը Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ու Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանի հետ համատեղ այցելեց Խարկովի և Պոլտավայի մարզեր:

Խարկովի Սուրբ Հարություն եկեղեցում համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը դեսպան Կարապետյանը ներկայացրեց Ուկրաինայում ռազմական գործողությունները սկսվելուց ի վեր դեսպանության գործունեությունը և Ուկրաինայում բնակվող ՀՀ քաղաքացիներին ցուցաբերված տարատեսակ ծառայությունների մատուցման ուղղությամբ արված ծավալուն աշխատանքը: Դեսպանը միացավ Խարկով ժամանած պատվիրակության անդամների բարեմաղթանքներին՝ ուղղված քաղաքի հայությանը, վստահեցնելով, որ դեսպանությունը շարունակելու է, լիազորությունների սահմանում, աջակցել այն քաղաքացիներին, որոնք ունեն դրա կարիքը: Տեղում, հյուպատոսական բնույթի տարատեսակ խորհրդատվություններ տրամադրվեցին դրանց կարիքն ունեցող քաղաքացիներին:

Պոլտավայում ևս ՀՀ դեսպանը պատվիրակության անդամների հետ հանդիպեց համայնքի ներկայացուցիչների հետ եւ ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ: Տեղի ունեցավ աշխույժ զրույց արդի ամենահրատապ հարցերի շուրջ, դեսպանը ներկայացրեց դեսպանության գործունեությունը վերջին ամիսների ընթացքում:




Լրահոս