«Օրենքով Գող» Սուրեն Ավետիսյանի` «Պաշի տղա Սուրո Լեննականսկու» գործով քննչական կոմտեն որոշում է կայացրել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախաքննության ավարտ օրենքով գող Սուրեն Ավետիսյանի գործով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախաքննական մարմինը նրան մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա ունենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, ստեղծել և ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, որպիսի գործողությունները արտահայտվել են հետևյալում.

Սուրեն Պավլուշի Ավետիսյանը, 1999 թվականին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Սերժիկ Տբիլիսսկի» մականվամբ Սերգեյ Յեգիևի, «Յուրա Լազարևսկի» մականվամբ Յուրա Ուսոյանի, «Գոչո» մականվամբ Տենգիզ Դումոևի, «Զապ Լեննականսկի» մական-վամբ Անդրանիկ Սողոյանի, «Դեդ Հասան» մականվամբ Ասլան Ուսոյանի և «Մարսո Արարատսկի» մականվամբ Մարզպետունի Պետրոսյանի կողմից «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և «գողական աշխարհում» հայտնի դառնալով որպես «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» և հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը, 2021 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ շարունակելով պահպանել «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, ղեկավարել է իր կողմից ստղծված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը՝ դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու միջոցով, մասնավորապես՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող վեճը (խնդիրը) լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց տվել է հանձնարարություններ, ինչպես նաև իր հեղինակությունն օգտագործելով՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելու վերաբերյալ «որոշումներ»:

Իրենց հերթին, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսա-ցող անձինք, ստանալով և կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Պավլուշի Ավետիսյանի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավվել դրա հետապնդած նպատակների իրականացմանը:

Այսպես.

«Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեա-կան աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանը, իր կողմից ստեղծված և ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Էդմոնդ Գրիգորի Գրիգորյանից տեղեկանալով նույն խմբավորման անդամ հանդիսացող Արմեն Ռաֆիկի Վարոսյանին և վերջինիս եղբորը՝ քրեական աստճանա-կարգության բարձրագույն՝ քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող Կարեն Ռաֆիկի Վարոսյանին պատկանող՝ Գյումրի քաղաքում գործող «Ռայ» գիշերային ակում-բում Հայկ Ցոլակի Վարդանյանի և Մանուկ Աշոտի Իլոյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի, իսկ դրանից հետո վերը նշված միջադեպի համար վերջինիս՝ իրենց աշխա-տասենյակում Արմեն ու Կարեն Վարոսյանների կողմից ծեծի ենթարկելու և նրա վրա իրենց մոտ ապօրինի կերպով պահվող ատրճանակը պարզելու մասին, 2021 թվականի օգոստոսի 19-ին Գյումրի քաղաքի
Նժդեհի փողոց 7/31 հասցեի հարևանությամբ գտնվող տարածքում իր կողմից ստեղծված և ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ Էդմոնդ Գրիգորի Գրիգորյանի, Ցոլակ Արտուշի Գևորգյանի և Արմեն Ռաֆիկի Վարոսյանի հետ կատարել է դեպքի հանգամանքների վերաբերյալ պարզաբանումներ, ինչի ընթացքում Սուրեն Ավետիսյանը և Էդմոնդ Գրիգորյանը հար-ցադրումներ են կատարել Արմեն Վարոսյանին դեպքի ժամանակ իր կողմից դրսևորած վարքագծի վերաբերյալ, իսկ խմբավորմանը մասնակից Էդմոնդ Գրիգորյանը, ներ-գրավված լինելով խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը, իր հերթին ներկայացրել է իրեն դիմած մյուս կողմի դիրքորոշումը՝ շեշտադրելով նրանց տեսակետի և Արմեն Վարոսյանի ներկայացրածի միջև առկա հակասությունները, ինչից հետո Սուրեն Ավետիսյանը ներկաներին տվել է հանձնարարականներ՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի ունեցած մասնավոր հարցերին առնչվող վեճերը /խնդիրները/ լուծել բացառապես քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց դիմելու միջոցով և այդ պահանջի վերաբերյալ նմանատիպ իրավիճակներին առնչվող անձանց, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մաս-նակցող և դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված անձանց տեղեկացնելու վերաբերյալ: Մասնավորապես՝ պարզաբանման ընթացքում «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանը հանձնարարել է խմբավորման անդամներին Գյումրի քաղաքում բոլորին փոխանցել իր և այլ «օրենքով գողերի» կողմից կայացված «որոշումը»/պռագոն/ առ այն, որ խուլիգանություն կատարող անձինք պատասխան են տալու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «օրենքով գողերին»:

Ավելին, թույլատրել է իր անունից բոլորին փոխանցել, որ ինքն էլ իր հերթին որպես «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ իր մոտ պահվող դանակով սպի է թողնելու նման արարք կատարողի դեմքին, իսկ Ցոլակ Գևորգյանը, Արմեն Վարոսյանը և Էդմոնդ Գրիգորյանը կատարել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանի պա-հանջը՝ այդ կերպ մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը և ներգրավվելով դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը։ Այնուհետև նույն օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Չայկովսկի և Թամանյան փողոցների հատման խաչմերուկին գտնվող շինությունում «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանի կողմից կատարված պարզաբանման վերաբերյալ խոսակցություն է տեղի ունեցել վերջինիս կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ Ցոլակ Արտուշի Գևորգյանի, Արմեն Ռաֆիկի Վարոսյանի և վերջինիս եղբայր՝ Գյումրի քաղաքում քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող Կարեն Ռաֆիկի Վարոսյանի միջև, որի ընթացքում Ցոլակ Գևորգյանը և Արմեն Վարոսյանը շարունակելով մասնակցել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը, Կարեն Վարոսյանին են փոխանցել Սուրեն Ավետիսյանի կողմից տրված հանձնարարականը՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի ունեցած մասնավոր հարցերին առնչվող վեճերը /խնդիրները/ բացառապես քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց դիմելու միջոցով լուծելու վերաբերյալ, շեշտելով, որ դա բոլոր «օրենքով գողերի» կողմից տրված ընդհանուր հանձնարարական /օբշի պռագոն/ է:

Դրանից հետո Կարեն Վարոսյանն իր անհամաձայնությունն է հայտնել նշված հանձնարարականի հետ կապված՝ նշելով, որ ինքը շարունակելու է ապրել քրեական ենթամշակույթի համապարտադիր կանոններով և դրանց համաձայն լուծումներ տալ իրեն դիմած անձանց խնդիրներին, միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնելով ենթարկվել պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և «օրենքով գող»-ի՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելու վերաբերյալ նշված հանձնարարականին /պռագոն/-ին, եթե այդ մասին իրեն հայտնի անձամբ Սուրեն Ավետիսյանը կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ այլ անձ։

Այնուհետև, Սուրեն Ավետիսյանը քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն՝ խմբավորման հետապնդած նպատակների իրականացման համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցած և դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված տարբեր անձանց, այդ թվում՝ Ռաֆիկ Ռուբենի Իգիթյանի, Վահան Վանիկի Տեր-Պողոսյանի, Ցոլակ Արտուշի Գևորգյանի և ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց միջոցով, վերջիններիս գործողությունների հստակ դերաբաշխման եղանակով կազմակերպել է տարբեր անձանցից, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Արմավիր», «Սևան» և այլ քրեակատարողական հիմնարկներից դրամական միջոցների հավաքագրումը և տնօրինել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը, այսպես կոչված, որպես «օբշակ» հավաքագրված գումարը: Մասնավորապես՝ համաձայն Սուրեն Ավետիսյանի կողմից կատարված հստակ դերաբաշխման, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Վահան Վանիկի Տեր-Պողոսյանը 2022 թվականի հունվարի 9-ին խմբավորման անդամ հանդիսացող և դեռևս ինքնությունները չպարզված անձանցից ստանալով ինչպես ՀՀ ԱՆ «Արմավիր», «Սևան» և մեկ այլ քրեակատարողական հիմնարկից, այլնպես էլ տարբեր անձանցից հավաքագրված՝ ընդհանուրը 4.595.000 ՀՀ դրամ դրամական միջոցները, դեռևս ինքնությունը չպարզված մեկ այլ անձի հետ ժամանել է Շիրակի մարզի Գյումրի քաղաք, որտեղ հանդիպել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող, հավաքագրված գումարներն իր մոտ պահող և գումարների շարժի «հաշվապահությունը վարող» Ռաֆիկ Իգիթյանին և խմբի մեկ այլ անդամ Ցոլակ Գևորգյանին, ովքեր Սուրեն Ավետիսյանի կողմից նախապես տրված հրահանգների և դերաբաշխման համաձայն՝ հաշվել են գումարը և վերցրել այն, ինչից հետո քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամները հեռախոսազանգի միջոցով ստացված գումարի չափի մասին հաշվետվություն են ներկայացրել քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը ստեղծած և ղեկավարող, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանին:

Այնուհետև, Սուրեն Ավետիսյանը, օժտված լինելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը՝ որպես «օբշակ» հավաքագրված գումարները տնօրինելու իրավասությամբ, 2022 թվականի հունվարի 19-ին իր կողմից ստեղծված և ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ հանդիսացող և ըստ իր կողմից նախապես տրված դերաբաշխման հավաքագրված գումարներն իր մոտ պահող, գումարների շարժի «հաշվապահությունը վարող» Ռաֆիկ Իգիթյանին հանձնարարել է իր մոտ պահվող գումարներից 5000 ԱՄՆ դոլարը փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Արտյոմ Գրիշայի Ղազարյանին՝ վերջինիս քրեակատարողական հիմնարկից ազատվելու կապակցությամբ: Ռաֆիկ Իգիթյանը և Ցոլակ Գևորգյանը, շարունակելով իրենց մասնակցությունն «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանի կողմից ստեղծված և կառավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը և ներգրավված լինելով դրա կողմից հետապնդվող նպատակների իրակա-նացմանը, նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, այցելել են «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակար-գության բարձրագույն կարգավիճակ ունեցող Արտյոմ Գրիշայի Ղազարյանի բնակության վայր՝ Գյումրի քաղաքի Շինարարների 1-ին նրբանցք 15 տուն, որտեղ վերջինիս են փոխանցել 5.000 ԱՄՆ դոլար գումարը՝ հայտնելով, որ դա որպես քրեակատարողական հիմնարկից ազատվելու գումար «գողերի» կողմից «էնդեղաց փողից» հատկացված է իրեն:

Այնուհետև, 2022 թվականի մարտի 7-ին Սուրեն Ավետիսյանը, շարունակելով իրականացնել տարբեր անձանցից և քրեակատարողական հիմնարկներից քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված և խմբավորման անդամ Ռաֆիկ Իգիթյանի մոտ պահվող անօրինական օգուտի՝ որպես «օբշակ» հավաքագրված գումարի տնօրինումը, ստանալով ՀՀ տարածքում գտնվող և «օրենքով գողի»՝ քրեական աստիճա-նակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող այլ անձանց համաձայնությունը, հավաքագրված գումարների շարժի «հաշվապահությունը վարող» Ռաֆիկ Իգիթյանին և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մեկ այլ անդամ Ցոլակ Գևորգյանին հրահանգել է հանցավոր աշխարհում ձևավորված ավանդույթի համաձայն՝ հոր մահվան կապակցությամբ, 10.000 ԱՄՆ դոլար գումար փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակար-գության բարձրագույն կարգավիճակ ունեցող Արտյոմ Գրիշայի Ղազարյանին:

Դրանից հետո Ռաֆիկ Իգիթյանը հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատել որդու՝ Աշոտ Ռաֆիկի Իգիթյանի հետ, հրահանգել բացել գումարների պահման թաքստոցը և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված և իր մոտ պահվող անօրինական օգուտից՝ որպես «օբշակ» հավաքագրված գումարից, վերցնել 10.000 ԱՄՆ դոլար գումար և տեղափոխել իր մատնանշած վայր: Աշոտ Ռաֆիկի Իգիթյանը, ևս մասնակցելով «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանի կողմից ստեղծված և կառավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը և ներգրավվելով դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը, կատարել է իրեն տրված հանձնարարությունը և գումարը թաքստոցից վերցնելով՝ տեղափոխել է Ռաֆիկ Իգիթյանի մատնանշած վայր ու փոխանցել նրան, ինչից հետո էլ Ռաֆիկ Իգիթյանը և Ցոլակ Գևորգյանը, ևս գործելով քրեական ենթամշակույթ կրող նույն խմբավորման կազմում, կատարել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը ստեղծած և ղեկավարող, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակար-գության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանի հրահանգը՝ 10.000 ԱՄՆ դոլար գումարը փոխանցելով «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Արտյոմ Գրիշայի Ղազարյանին:

Այսպիսով՝ Սուրեն Պավլուշի Ավետիսյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված արարքի կատարում:Գործը դատարանում է , գործը քննելու է Շիրակի դատավոր Ռոման Սմբատյանը:

Ք.Մ




Լրահոս