ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը Զանգելանում խելացի գյուղ է կառուցում. ինչ ծրագիր ունի Ալիևը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանցիները տոնում են Կովսականում՝ Զանգելանում բնակություն հաստատելու հանգամանքը: Նրանց փոխանցնամամբ՝ դա վերադարձ ու վերաբնակեցնում է: 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Զանգելանում ոչ միայն բնակարաններ ու առանձնատներ, այլ նաև խելացի գյուղ է կառուցում, համենայն դեպս նախագահ Իլհամ Ալիևն է այդպես մեկնաբանում: Խելացի գյուղերում ի՞նչ են անելու Ադրբեջանի շարքային քաղաքացիները. հարցի պատասխանն Ադրբեջանի կառավարությունը չի տալիս:

Զանգելանի բնակավայրերի բնակեցումն արդեն իսկ սկսվել է. հուլիսի 19-ին ադրբեջանցի 10 ընտանիք (ընդհանուր թվով՝ 58 հոգուց քաղաքացի) բնակարանմուտ է տոնել:

Ադրբեջանի պետական կոմիտեի փոխանցմամբ՝ մինչև հուլիսի 25-ը ընդհանուր առմամբ 41 ընտանիք, այլ կերպ ասած՝ 200 մարդ, կտեղափոխվի խելացի գյուղի չորս թաղամաս: Հենց այդքան թվով էլ՝ 200 հատ, առանձնատուն է կառուցվել: Այսպես ասած խեացի գյուղում, ըստ ադրբեջանական աղբյուրների, էկոլոգիական ջեռուցման և խելացի լուսավորության համակարգեր են տեղադրված: 360 հոգու համար նախատեսված դպրոց ու 60 հոգու համար նախատեսված մանկապարտեզ կգործի: ։

Ըստ Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ « սա իսկական մեծ վերադարձ է, ու այս շրջաններ է նախատեսում վերադարձնել հարյուր հազարավոր մարդկանց»:

Բացի խելացի գյուղեր, շենքեր, առանձնատներ ու ճանապարհներ կառուցելը՝ Ադրբեջանը Զանգելանում նաև օդանավակաան է կառուցում, ինչի աշխատանքներն նախատեսվում է մինչև այս տարեվերջ ավարտել:

Նշենք, որ Ադրբեջանի կողմից իր վերահսկողության տակ անցած տարածքներում շինարարություն սկսելու, ճանապարհներ կառուցելու ու դրանք բնակելի դարձնելու գործընթացը հնարավոր է եղել դրանք ակազերծելուց հետո միայն: Իսկ 44-օրյա պատերազմից հետո ականապատ դաշտերի քարտեզները Բաքվին Երևանն է փոխանցել:

Մանրամասները՝ տեսանյութում

Սևակ Վարդումյան




Լրահոս