Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հերմինե Ղահրամանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, ք. Կապան):

Որոշման հիմքը Տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահասկողական միջոցառումների ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են:

Մասնավորապես՝ այդ արտադրամասում արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ վիճակում չեն եղել, տարածքը գտնվել է ոչ պատշաճ վիճակում, պատերին առկա են եղել ճաքեր, բորբոս, սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, ու պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, փաթեթավորման գործընթացները չեն կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում՝ ապահովելով փաթեթավորման ամբողջականությունն ու մաքրությունը, աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։

Նշված խախտումների վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ:




Լրահոս