ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանը օրական հարյուրավոր զինվորականներ է կորցնում պատերազմում. ԱՄՆ բացահայտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս-ուկրաինական պատերազմը փետրվարի 24-ից առայսօր շարունակվում է:  ԱՄՆ ռազմական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով՝ Ռուսաստանը օրական հարյուրավոր զինվորականներ է կորցնում ուկրաինական պատերազմում և փետրվարի 24-ից ի վեր զոհվել են հազարավոր լեյտենանտներ, կապիտաններ, սպանվել են նաև հարյուրավոր գնդապետներ և «բազմաթիվ» գեներալներ:

ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսն  անցած օրերին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների գնահատմամբ Ուկրաինայում ռուսների կորուստները մոտ հինգ ամիս շարունակվող պատերազմի ընթացքում կազմում է մոտ 15 հազար, ևս շուրջ 45 հազար զինծառայող էլ վիրավորվել է։ Բըրնսի խոսքերով՝ գրեթե նույնքան կորուստներ ունի նաև Ուկրաինայի զինված ուժերը։

Նշենք, որ Մոսկվան ու Կիևը չեն բացահայտում պատերազմում իրենց զոհերի թիվը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վերջին անգամ տվյալներ է հրապարակել մարտի 25-ին՝ հայտարարելով, որ ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է 1351 մարդ, վիրավորվել` 3825-ը։ Ուկրաինայի ռազմական գերատեսչությունը զինվորականների շրջանում կորուստների վերաբերյալ առ այսօր որևէ տեղեկատվություն չի ներկայացրել:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս