ԱՄՆ-ն Ուկրաինային 8,2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել. Պենտագոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգներն Ուկրաինային արդեն 8,2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել և մտադիր է այն մեծացնել։ Այս մասին  լրագրողներին հայտնել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը, գրում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ վարչակազմը հայտարարել է Ուկրաինային զենքի ու զինամթերքի հերթական խմբաքանակի փոխանցման մասին։ Տվյալ փաթեթի արժեքը կազմել է 270 միլիոն դոլար, ինչից հետո Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության ընդհանուր արժեքը գերազանցել է 8 միլիարդը։

Հավելենք, որ ռազմական գործողություններն Ուկրաինայում շարունակվում են փետրվարի 24_ից:




Լրահոս