Անդրեյ Մելնիկի փոխարեն Բեռլինում Ուկրաինայի նոր դեսպանը կդառնա 47-ամյա Օլեքսեյ Մակեևը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերմանական RTL II հեռուստաալիքին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ուկրաինական դիվանագիտական առաքելության ղեկավարը երկու շաբաթից պաշտոնապես կներկայացվի Գերմանիայի ԱԳՆ։
Օլեքսեյ Մակեևը որպես դիվանագետ սկսել է աշխատել 1996 թվականից, 2014-2020 թվականներին եղել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության քաղաքական տնօրենը, ինչպես նաև աշխատել է դեսպանատներում՝ Շվեյցարիայում և Գերմանիայում։