Ամերիկյան դիվանագետներն աղաչում են չնկարվել Լավրովի հետ. Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այժմ Կահիրեում է, իսկ վաղը բանակցություններ կվարի Եգիպտոսի ղեկավարության հետ։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս բարեկամ երկիր այցով Ռուսաստանի արտգործնախարարը սկսում է իր շրջագայությունը աֆրիկյան երկրներ։ Մինչդեռ ամերիկացի դիվանագետները տարբեր երկրներում տնետուն են վազում եւ աղաչում չլուսանկարվել Լավրովի հետ, որպեսզի այդ լուսանկարները Ռուսաստանի կողմից չօգտագործվեն որպես մեկուսացման բացակայության վկայություն։

Ամերիկացի «գործընկերները» չեն էլ պատկերացնում, որ այդ նպատակների համար մենք օգտագործում ենք ոչ թե լուսանկարներ, այլ իրենց՝ իրենց հիմարությունը, հոռետեսությունը եւ Միացյալ Նահանգների բարձրաստիճան ներկայացուցիչների իրականության զգացողության իսպառ բացակայությունը»,- գրել է Մարիա Զախարովան։




Լրահոս