
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կապիկի ծաղիկի բռնկումը հայտարարել է հանրային առողջության արտակարգ իրավիճակ:
Կառույցի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը պարզաբանել է, որ կապիկի ծաղիկով վարակվելու վտանգը չափավոր է աշխարհի գրեթե բոլոր մասերում, բացի Եվրոպայից:
Հիվանդությունը նախկինում արձանագրվում էր Աֆրիկյան երկրներ այցելելուց հետո՝ կենդանիների հետ շփման արդյունքում: Հիվանդության հարուցիչ վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն):