
Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում հայտնաբերվել է կորոնովաիրուսի 7523 նոր դեպք, մահացել է 37 մարդ: Հոսպիտալացվել է 757-ը՝ 36,9%-ով պակաս, քան նախորդ օրը, 4812 մարդ ապաքինվել է:
«Օրական հոսպիտալացումների թիվը կազմել է 757 մարդ և նախորդ օրվա համեմատ նվազել է 36.9%-ով, հոսպիտալացումների թվի աճ է գրանցվել Ռուսաստանի Դաշնության 18 մարզում, հոսպիտալացումների նվազում՝ 49 մարզում։ Իրավիճակն անփոփոխ է մնացել Ռուսաստանի Դաշնության 18 մարզում»,- ասված է հաղորդագրության մեջ։