Ս․թ․ հուլիսի 1-ից Ֆինլանդիան չեղարկել է COVID-19-ով պայմանավորված մուտքի բոլոր սահմանափակումներն, այդ թվում՝ բացասական թեստի պատասխան և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը։
Այս մասին տեղեկանում ենք Արտաքին գործերի նախարարությունից։
Նշենք, որ սահմանափակումները հանվել են նաև ՀՀ քաղաքացիների համար։
Փոփոխությունները կատարվել են հուլիսի 22-ին։