Հետախուզման մեջ գտնվող 35-ամյա տղամարդը կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները հուլիսի 18-ին Նոր Արեշի 15-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են բերել 35-ամյա Ռուստամ Մ.-ին, որը մայիսի 30-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի մեղադրանքով:

Նա ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին:

Խափանման միջոցը՝ կալանք:




Լրահոս