Վանա լիճը երաշտի պատճառով ծանծաղում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երաշտի պատճառով ծանծաղում է Վանա լիճը՝ ափերը մերկանում են, բացելով հատակը, իսկ միջնամասում կղիզներ են ի հայտ գալիս, գրում է Mir 24-ը:

Ըստ փորձագետների, այս տարածաշրջանում տեղումները նախկինի համեմատ նվազել են 10 տոկոսով։ Դրա պատճառով ավազանը լցնող աղբյուրները ցամաքում են։

Վանն աշխարհի ամենամեծ աղի, սոդայի պաշարերով լիճն է, որի տրամագիծը գրեթե 120 կիլոմետր է։




Լրահոս