ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին՝ Վահե Ղուկասյանը համաներմամբ ազատ չի արձակվի: Դատավոր Հրաչ Այվազյանը մերժել է Գյումրիի նախկին քաղաքապետի որդու հայցն ըննդեմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկին:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Վահե Ղուկասյանը դիմելով ՀՀ վարչական դատարան պահանջել էր . «Համաներում կիրառելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու և բարենպաստ վարչական ակտ, այն է՝ կիրառել 01.11.2018թ. ընդունված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Հանրապետության 1-ին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետը, ընդունելուն պարտավորեցնել»:
Նշենք, որ Արթիկի ՔԿՀ պետը ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին է՝ Արման Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ Վահե Ղուկասյանը մեղադրվում էր «Շեկո» մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանի սպանության և ապօրինի զենք կրելու մեջ:
2014 թվականի ապրիլին 23-ին Գյումրիում հնչած կրակոցների հետևանքով Արտյոմ Կարապետյանը մահացել էր, «Քավոր Հարութ» մականունով հայտնի Հարություն Խաչատրյանը՝ վիրավորվել:
Մեղադրողը Ղուկասյանի համար 22 տարվա ազատազրկում էր պահանջելն սակայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 17 տարվա ազատազրկման դատապարտեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին: Վահե Ղազարյանը արդեն 8 տարի է, ինչ կրում է պատիժը:
Ք.Մ.