Քիչ առաջ դատական նիստերի դահլիճում Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացավ և դատական նիստը ընդմիջվեց: Խնդիրը կապված էր գլխուղեղի արյան շրջնառության հետ, որը պարոն Վերմիշյանը ձեռք է բերել հենց կալանքի կրման ժամանակ: Այս մասին հայտնել է Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեվը:
Նիստի վերսկսումից հետո պարոն Վերմիշյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Գրիգորյանի հիշատակը, որը դատավորի կողմից ընկալվեց որպես անհարգալից վերաբերմունք և Վ. Վերմիշյանը հեռացվեց դահլիճից 10 ժամով:
Հավելենք, որ Վահագն Վերմիշյանի գործով դատավորը կրկին Մնացական Մարտիրոսյանն էր: Նշենք, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով դատավորը նույնպես եղել է Մնացական Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։