Իրանում մտադիր են ընդլայնել ՌԴ-ի հետ համագործակցությունն ազգային արժույթներով առեւտրի հաշվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանական եւ ռուսական կողմերը կարող են ընդլայնել տնտեսական համագործակցությունն ազգային արժույթներով առեւտրի հիմքի վրա: Հուլիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քանանի Չաֆին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրանի եւ Ռուսաստանի առեւտրա-տնտեսական հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի վրա,- ասել Է նա: Երկու պետություններն Էլ համաձայն են, որ այդ համագործակցությունը կարող Է ընդլայնվել ազգային արժույթներով առեւտրի հիման վրա»:

Հունվարի 28-ին Իրանում ՌԴ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռուստամ Ժիգանշինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել Է, որ երկու պետությունների առեւտրական շրջանառությունը 2021 թվականի արդյունքներով կազմել Է ռեկորդային 4 միլիարդ դոլար: Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ առեւտրական գործառնությունների շուրջ 70 տոկոսն իրականացվում Է ազգային արժույթներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս