
«Որեւէ քաղաքական կոալիցիա ընդմիշտ չէ»:
Այս օրերին հանրապետականները բավական հետաքրքիր ու հակասական զգացողություններով են ապրում: Ինչ խոսք, ինքնամխիթարանքն ինչ-որ բան կորցնելու կամ այդ կորստի հավանականության դեպքում տեղի ունենալիքը շատ ծանր չտանելու լավագույն միջոցն է: Ի՞նչ իմանային հանրապետականները, որ դեռ մի քանի ամիս առաջ վերաթարմացված կոալիցիոն հուշագիրը դարձյալ կարճ կյանք է ունենալու: Ավելին, այս անգամ այն վերակնքել այդպես էլ չի հաջողվելու: Դեռեւս հուշագրի վերակնքման օրը պարզ էր, որ այն երկար չի գոյատեւելու: Բայց խոսքը ոչ թե ընդմիշտի, այլ գոնե մինչեւ ընտրություններ համաձայնությունը պահպանելու մասին էր: