2022Թ. ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որն առաջատար եվրոպական ֆինանսական ամսագրի կողմից անցկացվում է 1992 թ-ից ի վեր, գնահատում է բանկային ոլորտի մասնակիցների ֆինանսական արդյունքները, սպասարկման որակը, պրոդուկտների նորարարությունը, թվայնացման մակարդակը եւ այլ ձեռքբերումները: Ամսագիրը շեշտել է «Ամերիաբանկ»-ի առաջընթացն ունիվերսալ բանկ դառնալու ռազմավարության իրագործման ճանապարհին` մանրածախ եւ ՓՄՁ վարկավորման աճը, 22% մասնաբաժինը կորպորատիվ պարտատոմսերի հայաստանյան շուկայում: «Ամերիաբանկ»-ի ֆինանսական ցուցանիշները բնութագրվել են որպես տպավորիչ: Ի թիվս այլ ցուցանիշների՝ նշվել են կապիտալի բարձր եկամտաբերությունը, զուտ շահույթը, որն ավելացել է ավելի քան երկու անգամ, եւ կապիտալի համարժեքությունը։

 

«Այս ցուցանիշներին զուգահեռ գրանցվել է հիանալի առաջընթաց կայուն զարգացման եւ թվային նորարարության գծով: Բանկի կայունության ռազմավարությունը համահունչ է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին՝ առանձնահատուկ շեշտադրելով մաքուր էներգիան, կայուն քաղաքները եւ կլիմայի փոփոխության դեմ ուղղված գործողությունները: 2022թ. ապրիլին կանաչ պարտատոմսերի երկու տրանշի թողարկումը՝ դոլարով եւ տեղական արժույթով, 2009թ. ի վեր իրականացվող կանաչ նախագծերի եւ վերականգնվող աղբյուրների ֆինանսավորման հերթական օրինակ էր», -ասվում է հրապարակման մեջ։

«Ամերիաբանկ»-ի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Գերազանցության մրցանակ ստանալը մեզ համար իսկապես պատիվ ու ձեռքբերում է: Այն վկայում է շուկայի դժվարին իրողություններին հարմարվելու մեր ունակության եւ ճկունության մասին: Չնայած ֆինանսական անկայուն միջավայրին` մեզ հաջողվեց ոչ միայն անխափան կերպով տրամադրել բանկային ծառայություններ, այլեւ ներկայացնել մի շարք նորարարական պրոդուկտներ եւ ծառայություններ, որոնք ավելի են բարելավել մեր հաճախորդների փորձառությունը: Թվային մեր աննախադեպ նախագծերը, մասնավորապես` էկոհամակարգերը, որտեղ ներկայացված են գրեթե բոլոր ծառայությունները, մշակվել են  հաճախորդների աճող կարիքներին համապատասխան: Ուրախ եմ, որ մեր գործունեության այս ուղղությունը, ի թիվս այլ ոլորտների, պատշաճ կերպով գնահատվել է աշխարհի ամենաազդեցիկ ֆինանսական պարբերականներից մեկի կողմից: Մենք նպատակաուղղված ենք շարունակելու մեր գործունեության ընդլայնումը` հիմնվելով այս եւ մյուս ձեռքբերումների վրա»:

2011 թվականից ի վեր «Ամերիաբանկ»-ը 9-րդ անգամ է արժանանում Euromoney-ի Գերազանցության մրցանակին:

 

 




Լրահոս