
Շուտով՝ օգոստոսի 25-ին, Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա ՀՀ վաստակավոր արտիստ, սիրո երգիչ Հայկոյի՝ Հայկ Հակոբյանին նվիրված համերգ:
Համերգը կկայանա հենց երգչի ծննդյան օրը՝ օգոստոսի 25-ին, իսկ սեպտեմբերի 20-ին Լոս Անջելեսում:
Ինչպես հայտնում է ռեժիսոր, Հայկոյի մտերիմ ընկեր Հրաչ Քեշիշյանը, համերգին կհնչեն Հայկոյի երգերը, նրա կինոերաժշտությունը, մտքերն ու անսահման աշխարհը՝ հայտնի արտիստների մեկնաբանությամբ եւ մեծ նվագախմբի կատարմամբ։
Լիդա Եղիազարյան