Արագածոտնի մարզում հրազենային վիրավորում ստացած մայր ու որդի պատահականության զոհ են. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ shamshyan.com գրել էր, որ հուլիսի 26-ին, կրակոցներ էին հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ստորին ծայրանդամների մակերեսային, կետային բազմակի վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի կին եւ եւ եւս երկու տղամարդ:

Ավելի ուշ պարզում են, որ ժամը 02։00-ի սահմաններում Ղազարավան գյուղի 1-ին փողոցի 7-րդ փակուղում նույն գյուղի բնակիչ 26-ամյա Տիգրան Սարգսյանը և Աշտարակ քաղաքի բնակիչ 28-ամյա Գուրգեն Մովսիսյանը վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ Գ․ Մովսիսյանը իր բարեկամին պատկանող ԻԺ-43 տեսակի 16 մմ տրամաչափի հրազենով կրակում է Տ․ Սարգսյանի ուղղությամբ, ապա հետապնդելով նրան, գյուղի 1-ին փողոցի 7-րդ փակուղում կրկին կրակում է նրա ուղղությամբ, ինչի հետևանքով Վարդուհի, Գոռ և Գնել Հակոբյանները ստանում են հրազենային տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վիրավում ստացած անձինք մայր ու որդի են, որոնք անգամ միջադեպի հետ կապ չեն ունեցել: Բանն այն է, որ Ղազարավան գյուղի 1-ին փողոցի 7-րդ փակուղում նույն գյուղի բնակիչ 26-ամյա Տիգրան Սարգսյանը և Աշտարակ քաղաքի բնակիչ 28-ամյա Գուրգեն Մովսիսյանը վիճաբանել են, հնչել է կրակոց և փողոցի այդ հատվածում կանգնած են եղել Վարդուհի, Գոռ և Գնել Հակոբյանները, որոնք էլ հրազենային վիրավորում են ստացել: Ասել է թե՝ վերջիններս դարձել են այլ անձանց վիճաբանության զոհը: Ներկա պահին իրավապահները փնտրում են կրակողին:

Ք.Մ.




Լրահոս