ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան կորուստ ունի ուկրաինական կողմը. նոր թվեր է հրապարակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը հուլիսի 26-ին ասել է, որ օդային բազավորման գերճշգրիտ հրթիռների հարվածներով Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա գյուղի մոտ տեղակայված ուկրաինական բանակի արտասահմանյան լեգիոնի 40 վարձկան է ոչնչնացվել։

Մարտական գործողությունների պայմաններում կողմերի հայտնած թվային տվյալները անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

A1News.am-Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից սկսված ռազմական գործողությունների ընթացքում, ուկրաինական կողմի հաշվարկով, մահացել է 2500-3000 ուկրաինացի զինծառայող:

Այս մասին Զելենսկին հայտնել է ամերիկյան CNN-ին տված հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ վիրավորների թիվը մոտ 10 հազարն է, և «դժվար է ասել, թե նրանցից քանիսը կապրեն»:

Զելենսկին դժվարացել է ասել, թե քանի զոհ կա քաղաքացիական բնակչության շրջանում՝ նշելով. «Դժվար է խոսել քաղաքացիական զոհերի մասին, քանի որ մեր երկրի հարավում քաղաքներն ու գյուղերն արգելափակված են… Մենք չգիտենք, թե որքան մարդ է մահացել արգելափակված տարածքում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս