
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա պաշտոնական այցով օգոստոսի 5-ին կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Թուրքիայի նախագահը Սոչիում հանդիպում կունենա ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական կայքը հայտնում է, որ սպասվում է՝ Էրդողանն այցի ընթացքում Պուտինի հետ քննարկի իրավիճակն Ուկրաինայում, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք այլ զարգացումներ: Սպասվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն նաև հացահատիկի արտահանման հարցը: