ԱՄԵՆ ՄԱՐԴ ՉՊԵՏՔ Է ԴԱՏԻ ՏԱ ԹԵՐԹԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայաստանում լույս տեսնող թերթերի խմբագիրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում հակասահմանադրական են ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը:
 
ՀԱՐՑ. Այսքանից հետո ի՞նչ վերաբերմունք ունեք «զրպարտություն» եւ «վիրավորանք» տերմինների օգտագործմամբ ներկայացված հայցերի մասին:

ՊԱՏԱՍԽԱՆ. Դա իրավական դաշտի խնդիր է: Ես չեմ կարող ուղղորդել կամ կանխակալ կարծիք հայտնել այս առնչությամբ: Դատարանն ունի իր հստակ ժամկետները եւ պետք է այդ ընթացքում իր որոշումը կայացնի: Դատարանն իր գործողությունները չի պայմանավորում ՍԴ սպասվելիք որոշման հետ: Ինչ վերաբերում է ՄԻՊ կողմից ՍԴ դիմելուն, ապա նույն Կարեն Անդրեասյանն էլ է բազմիցս նշել, թե սա կատարյալ օրենք է, եվրոպական չափանիշներին համապատասխան, այլ բան, թե այս օրենքն ինչպես է կիրառվում դատարանների կողմից: Եթե խնդիրներ կան, ապա դրանք պետք է դիտել այդ դաշտում:  

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ
Հովհաննես Սահակյան

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես ինքս` որպես նախկին լրագրող, միանշանակ կողմ եմ, որ Հայաստանում կայանա ազատ եւ անկախ մամուլը, քանի որ մամուլը հարգում է էթիկայի նորմերը եւ միշտ չէ, որ անցնում է էթիկայի սահմանները: Մեզ մնում է սպասել, թե ինչ վճիռ կկայացնի  ՀՀ Սահմանադրական դատարանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ
Նաիրա Զոհրաբյան

ՊԱՏԱՍԽԱՆ.  Թեեւ չեմ կարդացել  թերթերի խմբագիրների կողմից  տարածած  հայտարարությունը, բայց  խորհուրդ եմ տալիս ձեզ հանել Ազգային Ժողովի իմ ելույթը, քանի որ ես մնում եմ նույն կարծիքին:

   ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ
Արծվիկ Մինասյան

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայ ազգային կոնգրեսն արդեն իր վերաբերմունքը հայտնել է լրատվամիջոցների դեմ սանձազերծված այդ դատական հայցերի վերաբերյալ: Ընդ որում, Կոնգրեսն իր դիրքորոշումն արտահայտել է իշխանությունների առաջ դրված 8 կետանոց պահանջներում: Հիշեցնեմ. «Օրենքով արգելել բարձրաստիճան պետական պաշտոնյաների, Ազգային Ժողովի պատգամավորների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից մամուլի միջոցների եւ լրագրողների դեմ դատական հետապնդումների հարուցման պրակտիկան»։

ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյան  
Պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ




Լրահոս