Հուլիսի 22-ին քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի բաժնի և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում Մեղրիում հայտնաբերվել ու, թմրամիջոց օգտագործելու և պահելու կասկածանքով, ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի, 33-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական զննությամբ հայտնաբերվել է ընդհանուր 6 գրամից ավելի քաշով ծխախոտի 8 գլանակ՝ մարիխուանայի նմանվող չորացված, մանրացված զանգվածով։
Դեպքի առթիվ Սյունիքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Մանրամասները՝ տեսանյութում