Հուլիսի լույս 21-ի գիշերը, ժամը 3.20-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի ոստիկանները Բաշինջաղյան 1-ին նրբանցքում կանգնեցրել են Հրազդան քաղաքի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդի վարած «Տոյոտան»: Կասկած կար, որ մեքենայում կարող են արգելված իրեր լինել: Կասկածները հաստատվել են: Իրերի պահման խցիկում ատրճանակի նմանվող առարկա կար:
Վարորդն ու մեքենան ներկայացվել են ոստիկանության Մաշտոցի բաժին:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: