Չնայած բժիշկների գործադրած բոլոր ջանքերին, հուլիսի 26-ին մահացել է հուլիսի 17-ին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետև Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Նշվում է, որ պաշտպանական գերատեսչությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Պալյան Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: