
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կամերունում պարենային գլոբալ անվտանգության հարցով հանդիպման ժամանակ ասել է, որ պարենային ճգնաժամն ավելի երկար կտևի, քան ուկրաինական հակամարտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Վեց, տասներկու, տասնութ ամիս հետո պատերազմի հետևանքները չեն անհետանա»,- ասել է Մակրոնը։
Նախագահն ընդգծել է, որ դրան նախապատրաստվելով՝ անհրաժեշտ է շարունակել բնակչությանը որակյալ արտադրանք մատակարարել և զարգացնել կայուն գյուղատնտեսությունը։