Ռուսաստանը Հայաստանին է տրամադրել կապիկի ծաղիկի ախտորոշման թեստեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը կապիկի ծաղիկի ախտորոշման թեստեր է փոխանցել ԱՊՀ մի քանի երկրների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Роспотребнадзор»-ը:

«Ռուսական թեստերը «Роспотребнадзор»-ի կողմից փոխանցվել են Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին և Թուրքմենստանին:

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ «Վեկտոր» կենտրոնը օպերատիվ կերպով արտադրել է թեստեր այս հիվանդության դեպքերը հայտնաբերելու համար:

«Այսօր թեստավորումը հասանելի է ամբողջ Ռուսաստանում։ Դրանից բացի, «Роспотребнадзор»-ի մասնագետները գործընկեր երկրների մասնագետների համար կազմակերպում են հատուկ սեմինարներ լաբորատոր ախտորոշման մեթոդների վերաբերյալ».-ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս