Իրանը եւ Ռուսաստանը պատրաստում են համաձայնագիր ինքնաթիռների սպասարկման շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան եւ Թեհրանը շուտով կստորագրեն հուշագիր իրանական դետալների եւ սարքավորանքի մատակարարումների, ինչպես նաեւ ռուսական ինքնաթիռների սպասարկման շուրջ: Հուլիսի 27-ին այդ մասին հայտարարել Է Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Միրաքբար Ռեզավին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ոշում Է ընդունվել հուշագիր ստորագրել Ռուսաստանի հետ Իրանում արտադրված դետալների եւ սաքավորանքի ՌԴ արտահանման, ինչպես նաեւ մեր երկրի սպասարկման կենտրոնների կողմից ռուսական ինքնաթիների նորոգում եւ տեխնիկական սպասակում իրականացնելու հնարավոության ապահովման նպատակով»,- մեջբերում Է նրա խոսքը IRNA գործակալությունը:

Իրանի ավիաինդուստրիան երկար տարիներ գտնվում Է ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո, ինչի հետեւանքով աշխարհի ավիաընկերությունները իրանական ինքնաթիռներին մեժում են սպասարկման հարցում: Իրանի իշխանությունները փորձում են շրջանցել սահմանափակումները համալիր միջոցների հաշվին, ներառյալ դետալների ներմուծումը երրորդ երկրներից եւ այն պահեստամասերի օգտագոծումը, որոնք վերցվել են շահագործումից հանված ինքնաթիռներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս