Արարատ Միրզոյանը Չեխիայում Հայաստանի դեսպանությունում մասնակցել է հայ-չեխական հարաբերություններին նվիրված հանդիպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 26-ին Չեխիայում Հայաստանի դեսպանությունում մասնակցել է հայ-չեխական հարաբերություններին նվիրված հանդիպմանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Հանդիպմանը չեխական կողմից ներկա են գտնվել Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկը, Պատգամավորների պալատի անվտանգության կոմիտեի նախագահ Պավել Ժաչեկը, Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Պավել Ֆիշերը, Սենատի ԵՄ հարաբերությունների կոմիտեի նախագահ Դավիդ Սմոլյակը և ԱԳ փոխնախարար Յարոսլավ Կյուրֆյուրստը։




Լրահոս