ԲՌՆԱԲԱՐԵԼՈՒ «ԽԱՍՅԱԹ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Կողբ գյուղի 83-ամա բնակչուհին, ով բռնաբարվել է հոկտեմբերի 16-ին,  տեղի ունեցածից շոկի մեջ է: Նա կատարվածի մեջ մեղավոր չէ, սակայն ամոթ է զգում: Հայտնի են դարձել դեպքի մանրամասները: 26-ամյա Արեն Սարուխանյանը, ով ծնունդով Ստեփանավանի Լեջան գյուղից է, Նոյեմբերյան քաղաք էր տեղափոխվել, երբ մայրն ամուսնացել էր այստեղի մի բնակչի հետ: Նախկինում Արենը   Նոյեմբերյան քաղաքի բնակչուհի, ամուսնացած մի կնոջ  նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար դատապարտվել է 3 տարվա բանտարկության: Ազատազրկման վայրից դուրս գալով` նա Կողբում վարձով է բնակվել, չի աշխատել: Ծեր կինը  Կողբում միայնակ էր ապրում, նրա մի տղան Ռուսաստանում է, մյուսն էլ այդ թաղում առանձին, իր ընտանիքի հետ է բնակվում: 26-ամյա Արենն այդ օրը կոտրել է ծեր կնոջ վառելափայտը, ստացել այդ գործի վաստակը, հետո վերադառնալով` տան պատուհանով ներս է խուժել կնոջ ննջասենյակ եւ մի քանի ժամ գտնվել այնտեղ: Նա պառավ կնոջը հայհոյել է, ծեծի ենթարկել: Արեն Սարուխանյանը նախկինում փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է եղել կողբեցի մի հաշմանդամ կնոջ հետ, սակայն  բաժանվել է նրանից: Կինը 2 տարեկան տղա ունի, որի հայրությունն Արենը չի ճանաչել: Բռնաբարության դեպքի կապակցությամբ հարուցված է  քրեական գործ: Նկատենք, որ այս  առնչությամբ  Տավուշի մարզի քննչական բաժնի Նոյեմբերյանի բաժանմունքի քննիչ Աշոտ Ղուշչյանը լրագրողներին ընտրողաբար է տեղեկատվություն տալիս. որոշ լրատվամիջոցների հետ խոսում է, մյուսներին մերժում` պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը:

Ո. Ս.




Լրահոս