ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որտե՞ղ է պետությունը «գցում» մարդկանց, կամ ո՞ւր է լողում քաղաքացու կուտակած թոշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014-ին ներդրված պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ այն ժամանակ նաև մերօրյա իշխանավորներից շատերն էին պայքարում: Հայտնի ասացվածքի նման սակայն, «փոխվում են ժամանակները, փոխվում՝ մարդիկ»: Քաղաքացիներից շատերն այժմ ահազանգում են՝ կուտակած կենսաթոշակի գումարները նվազել են:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ օրենքի ընդունումից 8 տարի անց արդեն արձանագրում ենք, որ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում կեսաթոշակների ֆոնդերում կուտակած գումարները ոչ միայն եկամուտ չեն բերել քաղաքացիներին, ասում է Պարսյանը, դեռ մի բան էլ նվազել են՝ միջինում մինչև 5-7 տոկոսի չափով:

Ու ստացվել է մի իրավիճակ, որ ավելի շատ գումար կուտակածները, ավելի շատ են վնաս կրել: Տնտեսագետ Պարսյանի հավաստիացմամբ՝ եթե այս գումարները քաղաքացին հայասատնյան բանկերից մեկում ավանդ դներ, ապա տարեկան շատ ավելի մեծ տոկոսային եկամուտ կունենար, ու ինքը կորոշեր՝ ինչպես տնօրինել իր գումարը:

Փոխնախարար Դավիթ Խաչատրյանը սակայն այդպես չի կարծում: Կուտակային համակարգի շահավետությունը, ասում է, ռիսկերի կառավարումն է:

Մանրամասները՝ տեսանյութում

Սևակ Վարդումյան




Լրահոս