Իրանին ՀՀ-ում հողամաս ձեռք բերելու թույլտվություն է տրամադրվել կառավարության այսօրվա նիստում: Տարածքում լինելու է դեսպանի կեցավայրը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում Իրանի դեսպանությունը հայտագրով դիմել է ՀՀ ԱԳՆ-ին` ՀՀ քաղաքացի Ռուզաննա Հողմիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Ավան Ծարավ աղբյուր փողոց 111 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը օրենքով սահմանված կարգով ձեռք բերելու համար՝ դեսպանի կեցավայրի տեղակայման նպատակով:
Հայտագրում նշել է նաև, որ վերը նշված գույքը միակ գույքն է, որը ներկայացուցչությունը մտադիր է ձեռք բերել Երևանում՝ որպես դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրինի կեցավայր։ Ելնելով վերոնշյալից, ԱԳ նախարարությունը նպատակահարմար է գտնում թույլատրել Իրանի Իսլամական Հանրապետությանը Հայաստանի Հանրապետությունում հողամաս ձեռք բերելու:
Ն.Հ.