ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պահեստազորայինների նոր վարժանքներ կանցկացվեն. հայտնի են օրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է այս տարվա սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ: Armlur.am-ը տեղեկացավ, որ վարժական հավաքներին ներգրավվելու է 318 քաղաքացի, որոնցից 210–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 98-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Օրինակ, վարժական հավաքներին ներգրավվելու են հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 16 պահեստազորային, հետախուզական մասնագիտություններով մինչև 26 պահեստազորային, կապի մասնագիտություններով մինչև 71 պահեստազորային եւ այլն:

Ի դեպ, հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են այս տարվա պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

Տեղեկացնենք, որ վարժական հավաքներում չեն ընդգրկվել հրթիռա-հրետանային և ինժեներական մասնագիտություններով պահեստազորայինները, որը նախատեսված է եղել 2022թ. համար սահմանված վարժական հավաքների պլանում, քանի որ ԶՈՒ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ներկա դրությամբ վերացել է այդ մասնագիտություններով պահեստազորայիններին վարժական հավաքներին ընգրկելու անհրաժեշտությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս