Օրերս Լուսինե եւ Իրինա Թովմասյան քույրերն իրենց երկրպագուներին եւ հետեւորդներին հայտնեցին, որ առաջին անգամ այս ամռանը մեկնելու են հանգստի առանց երեխաների, միայն ամուսիններով: Ի դեպ, նշենք, որ գեղեցկուհի քույրիկները հանգստանում են Իբիցայում:
Լուսինե Թովմասյանը նաեւ իր ծննդյան 36 ամյակն է նշել հայրենիքից հեռու, ամուսնու հետ միասին եւ ինստագրամյան իր էջում ռոմանտիկ լուսանկար հրապարակել:
Իսկ այսօր «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհին տեսանյութ է հրապարակել իր սքանչելի հանգստից եւ հետաքրքիր գրառում արել.
«Ինձ և այս ճամփորդությանը բնութագրող լավագույն խոսքերն են, ավելի դիպուկ չէր էլ կարող լինել։ Ապրում էի ամեն մի վայրկյանը և փորձում ամեն դետալ պահել հիշողությանս մեջ: Արկածներով, գժությամբ, ծիծաղով ու ջերմությամբ լի օրեր, որոնք ավելացան կյանքիս պատմության մեջ»,-իր հանգիստն այսպես է բնութագրել նա:
Լ. Ե.