ՏԵՍԱՆՅՈւԹ. 120 մլն դոլար ԱՄՆ-ից Հայաստանին. ինչ ծրագրերի վրա կծախսվեն գումարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի հունիսի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծն այսօր հավանության արժանացավ կառավարության կողմից՝ չզեկուցվող հարցերի թվում: Ըստ այդ նախագծի, 120 մլն դոլար կատկացվի Հայաստանին ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացների համար:

Նախագծի հիմնավորումից ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱՄՆ ՄԶԳ-ի ընդհանուր նախատեսված ներդրումը Նպատակներին հասնելու համար կազմում է 120,000,000 ԱՄՆ դոլար, որը կհատկացվի մասնաբաժիններով։ ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է բաշխել իր ընդհանուր ներդրումը Նպատակների միջև հետևյալ կերպ.

  1. 68,565,000 ԱՄՆ դոլար ժողովրդավարության խթանման համար
  2. 51,435,000 ԱՄՆ դոլար տնտեսական անվտանգության բարելավման համար:

«Հաշվի առնելով COVID-19 համավարակով և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմով պայմանավորված ցնցումները, ինչպես նաև 2021թ. կայացած արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունները՝ սույն փաստաթղթով Ամերիկայի Միացյալ Նահանգները հանձնառություն է վերցնում աջակցելու Հայաստանի Հանրապետությանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման կայացման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով»,- ասվում է հիմնավորման մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս