Վարչապետի աշխատակազմը կոնյակներ ու օղի է գնել. մեկ շիշը՝ 24 հազար դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետի աշխատակազմն օղի է գնել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունիսի 21-ին «Արտէքսիմ» ընկերության կողմից վարչապետի աշխատակազմ մատակարարվել է 2 շիշ օղի՝ «Aralez Mulberry» եւ «Aralez Black Mulberry»: Մեզ հայտնի դարձավ, որ դրանցից մեկը գնվել է 21 հազար 240 դրամով, մյուսը՝ 24 հազար 750 դրամով: Այսինքն, օղիների համար պետական բյուջեից ծախսվել է մոտ 46 հազար դրամ գումար:

Բացի այս, վարչապետի աշխատակազմը գնել է նաեւ կոնյակներ: Օրինակ, գնվել է 6 հատ «Նաիրի» կոնյակ, որոնց համար պետական միջոցներից ծախսվել է 142 հազար դրամ, 4 հատ «Դվին» կոնյակի համար՝ 55 հազար 600 դրամ, 34 հատ «Ախթամար» կոնյակի համար՝ 284 հազար 750 դրամ: Ընդհանուր կոնյակների համար պետական միջոցներից վարչապետի աշխատակազմը ծախսել է 482 հազար 400 դրամ:

Ս.Հ.




Լրահոս