ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փողոցում առևտուր անողների ապրանքը կառգրավվի ու կոչնչացվի. քաղաքապետարանը նախագիծ է մշակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սևանի սիգը, Դեմիրճյան սորտի կարմրաթուշ խնձորն ու Աշտարակի ընկույզով պատրաստված քաղցր շարանն առաջիկայում, հնարավոր է, չհանդիպեն փողոցներում: Երևանի քաղաքապետարանը ծրագրում է՝ վերջ տալ փողոցի անօրեն ու հակահիգիենիկ առևտրին: Երևանի քաղաքապետարանը փողոցի առևտուրը կանխարգելող նախագիծ է մշակել, այն ուղարկել պետական մի քանի գերատեսչություններ՝ կարծիք ստանալու: Կառավարության կողմից հավանություն ստանալուց հետո հարցը կքննարկվի Ազգային ժողովում։ Օրենսդիրները պետք է որոշեն՝ ի վերջո փողոցի առևտրի դեմ համալիր ու ազդու օրենք ընդունվելո՞ւ է, թե՞ ոչ:

Եթե օրենքն ընդունվի, ապա փողոցում առևտուր իրականացնողների վաճառած ապրանքը, օրենքի ուժով, կառգրավվի ու կոչնչացվի, քանի որ այն հաճախ անհայտ ծագման է լինում, և հակասանիտարական ու հակահիգիենիկ պայմաններում վաճառվում:

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը փողոցում առևտուր իրականացնողների մասին տարաբնույթ խոսակցություններ, օրինակ, որ նրանց հետևում ավելի խոշոր գործարարներ են կանգնած, լսել է, բայց դրանց որպես ասեկոսե է վերաբերվում: Ընդգծում է՝ կարևորը շուկայի վերածվող փողոցի դեմն առնելն է՝ իհարկե օրինական գործուն միջոցներով:

Մանրամասները` տեսանյութում

Սևակ Վարդումյան




Լրահոս