ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ 391 ԳՈՐԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (2003թ.)  համապատասխան հոդվածներով քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 391 քրեական գործ,

 

որից` 8-ը քննվել է 104-րդ հոդվածով նախատեսված սպանության, 1-ը՝ 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելու, 6-ը՝ 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 7-ը՝ 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 20-ը՝ 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու, 183-ը՝ 118-րդ հոդվածով նախատեսված ծեծի, 11-ը՝ 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 3-ը՝ 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առեւանգելու, 1-ը` 133-րդ հոդվածով նախատեսված ազատությունից ապօրինի զրկելու, 51-ը՝ 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, 1-ը՝ 139-րդհոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, 3-ը՝ 141-րդ հոդվածով նախատեսված 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության, 1-ը՝ 142-րդ հոդվածով նախատեսված անառակաբարո գործողությունների, 2-ը՝ 144-րդ հոդվածով նախատեսված անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, 2-ը՝ 167-րդ հոդվածով նախատեսված ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելու, 31-ը՝ 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջեւ տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ 168-րդ հոդվածով նախատեսված խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, 1-ը` 169.1-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, 2-ը՝ 170-րդ հոդվածով նախատեսված երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելու, 1-ը՝ 171-րդ հոդվածով նախատեսված երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 9-ը՝ 173-րդհոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, 3-ը` 185-րդ հոդվածով նախատեսված գույքը դիտավարությամբ ոչնչացնելու կամ վնասելու, 21-ը` 353.1-րդ հոդվածով նախատեսված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, իսկ 22-ը՝  այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

391 քրեական գործից 53-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ եւ 56 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 123 քրեական գործի  վարույթ կարճվել է, որից 39-ը` արդարացնող, իսկ 84-ը` ոչ արդարացնող հիմքով, 8 քրեական գործի վարույթ կասեցվել է, որից 4-ը`  հանցանք կատարած անձին հետախուզելու, իսկ 4-ը` հանցանք կատարած անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ: 7 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, 55-ը միացվել է, 145 քրեական գործ փոխանցվել է 2022թ. հուլիս ամիս:

Վերը նշված քրեական գործերով 128 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից` 2-ը եղել են 14-18 տարեկան, 55-ը՝ 18-35 տարեկան, 71-ը՝ 35 տարեկանից բարձր: 7 մեղադրյալ եղել են նախկինում դատապարտված: Ընտանիքում կատարված հանցագործություններից 4-ը կատարվել են մոր կողմից, որից 3-ը` անչափահաս զավակի նկատմամբ, 7-ը՝ հոր կողմից, որից 6-ը` անչափահաս զավակի նկատմամբ, 2-ը` խորթ մոր կողմից` անչափահաս խորթ զավակի նկատմամբ, 2-ը` խորթ հոր կողմից`  անչափահաս խորթ զավակի նկատմամբ, 4-ը՝ եղբոր/քրոջ կողմից, 3-ը` պապի/տատի կողմից,  9-ը` զավակի կողմից (այդ թվում՝ որդեգրված), 4-ը՝ ամուսիններից կնոջ կողմից, 85-ը՝ ամուսիններից տղամարդու կողմից, 4-ը՝ թոռան կողմից, 4-ը՝ ամուսնու ծնողների կողմից:

Նշված 391 քրեական գործով 296 անձ ճանաչվել է որպես տուժող, որից` 32-ը՝ մինչեւ 12 տարեկան, 6-ը՝ 12-14 տարեկան, 3-ը՝ 14-16 տարեկան, 17-ը՝ 16-18 տարեկան, 122-ը` 18-35 տարեկան, 116-ը` 35-ից բարձր:

 

 

 

ՊԵՏՏՈՒՐՔ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ

Առցանց տաքսիների համար յուրաքանչյուր փոխադրման դեպքում կսահմանվի 100 դրամ պետական տուրք? Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման: Օրենսդրական փաթեթով առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորների պատվերներ գրանցող եւ փոխանցող կազմակերպությունների գործունեությունը, որը փաստացի դուրս է մնում վերահսողությունից: Առաջարկվում է էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորների պատվերներ գրանցելու եւ փոխանցելու գործունեությունը սահմանել ծանուցման ենթակա գործունեությունը, ինչպես նաեւ հարկային պարտավորություններ են սահմանվում տնտեսական գործունեություն իրականացնողների համար՝ կիրառելով նոր մեխանիզմներ, եւ ապահովել օրինական ուղեւորափոխադրող կազմակերպությունների համար բարենպաստ մրցակցային միջավայրը։

 

 

2300 ՄԱՐԴ Է ՊԱՀՎՈՒՄ

ՀՀ-ի տարածքում գործող 10 ՔԿՀ-ներում ընդհանուր առմամբ 2300 պահվող անձ կա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժօգնության կազմակերպման, սպասարկման եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանը։

«Բանտարկյալներից 676-ը կամ 35%-ը խրոնիկ հիվանդություններ ունեն։ Տարածվածությամբ առաջին տեղում են սրտանոթային համակարգի հիվանդությունները, երկրորդ տեղում են աղեստամոքսային հիվանդությունները»,- նշեց Բաբայանը։

Ըստ նրա` հեպատիտ C ունի 330 բանտարկյալ, որոնցից 77-ը բուժում են ստանում։ 30%-ը բուժման կուրսը կավարտեն օգոստոսի կեսերին։

Բաբայանը նշեց, որ քայլեր են ձեռնարկվում ՔԿՀ-ներում հիվանդությունների տարածումը նվազագույնի հասցնելու համար, որպեսզի մինչեւ 2025 թվականը նման դեպքերի թիվը զրոյի հասցնեն։

Նա պարզաբանեց, որ յուրաքանչյուր բանտարկյալ ՔԿՀ ընդունվելիս բուժզննում է անցնում` արտաքին զննություն, ԷՍԳ, որովայնի հատվածի ՈւՁՀ, ստուգվում է ճնշումը, մարմնի զանգվածի ինդեքսը եւ այլն։

Բացի այդ, բանտարկյալները բուժզննում են անցնում ամեն տարի. վերոնշյալին գումարվում են մի շարք հետազոտություններ, այդ թվում` արյան։ Հիվանդության բացահայտման դեպքում բուժառուն լրացուցիչ հետազոտություններ է անցնում։

Հիշեցնենք, որ, 2021 թվականի տվյալներով, Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 2142 անձ էր պահվում, որոնցից 965-ը` դատապարտյալ (86-ը` ցմահ), 1177-ը` կալանավոր։

 

 

ՆՌՆԱԿ Է ՊԱՅԹԵՑՐԵԼ

Հուլիսի 27-ին ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ Կապանի Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի բակում վիճաբանություն է: Շենքի բնակիչներից մեկը բակում ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն էր արել հարեւան շենքի 37-ամյա բնակչին, ինչից վիճաբանություն էր սկսվել, որի ընթացքում էլ 37-ամյա երիտասարդը, իր բնակարանի խորդանոցից վերցնելով «ՌԳԴ» տեսակի նռնակը, իջել էր բակ եւ վախեցնելու նպատակով պայթեցրել, ինչից հետո դիտողություն արած տղամարդը ծեծի էր ենթարկել նրան: 37-ամյա տղամարդը ձերբակալվել է:

 

 

 

ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի եւ Էրեբունու բաժնի  միջոցառումների շնորհիվ հուլիսի 26-ին Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերվել 24-ամյա Հուսիկ Հ.-ն, որը հուլիսի 1-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

 

 

ՈՒՇԱԳՐԱՎ ԴԵՊՔ

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Հրազդան քաղաքում: Ըստ բնակիչների՝ միկրոշրջանի 59 շենքից 16 տարեկան աղջիկը, ննջասենյակի պատուհանից նետվելով, փորձել է ինքնասպան լինել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վերջինիս գործողությունները կանխվել են: Իսկ թե ինչու է նա գնացել այդ քայլին, հանգամանքները պարզվում են:

 

 

ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԻ

Հուլիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղիշե Թադեւոսյան 6-րդ շենքի մոտ՝ մանկապարտեզի հարեւանությամբ՝ բաց տարածքում, տղամարդու դի կա։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։

 

 

 

ԿՈՏՐԵԼ Է

Արմավիրի մարզում հուլիսի 27-ին ավտովթար է տեղի ունեցել. Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 16?5 կմ հատվածում՝ Զվարթնոց վարչական տարածքում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 34-ամյա Գ. Խաչատրյանի վարած Nissan Teana մակնիշի եւ 31-ամյա Դ. Շիրվանյանի վարած Nissan Versa մակնիշի ավտոմեքենաները։  Վթարի հետեւանքով 1 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Բախման հետեւանքով Nissan Teana-ն դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակին, կոտրել այն եւ մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել կամրջի տակով անցնող ճանապարհին։




Լրահոս