ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը որպես ղեկավարներ հուլիսի 28-ին հինգերորդ հեռախոսազրույցն են ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Երկրների ղեկավարները խոսել են ավելի քան երկու ժամ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Չինաստանի կողմից Թայվան հնարավոր այցի կապակցությամբ մտահոգությունների առիթով:
Սպիտակ տնից հայտնել են, որ զանգը սկսվել է առավոտյան ժամը 8:33-ին և ավարտվել 10:50-ին: Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել էին, որ երկրների ղեկավարները կքննարկեն լայն օրակարգ: