Մայրաքաղաքում բնակարանների վարձերը սկսում են 250 հազար դրամից. Ժողովուրդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանում բնակարանների բարձր վարձավճարները քաղաքացիներին զայրացնում է: Ընդ որում՝ դրանք բարձրացել են ոչ միայն Երեւանում, այլեւ մարզային մյուս քաղաքներում: Օրինակ՝ էջմիածնում, Վանաձորում վարձու բնակարանների գները սկսում են 70-80 հազար դրամից եւ հասնում են մինչեւ 150-200 հազար դրամի: Կան նաեւ ավելի բարձր վարձավճարներով բնակարաններ:

Երեւանում ամսական 100 հազար դրամով բնակարան վարձելն այլեւս քաղցր հուշ է: Մայրաքաղաքում բնակարանների վարձերը սկսում են 250 հազար դրամից: Օրինակ՝ Նորքի 3-րդ զանգվածում 65 քմ բնակարանի վարձը 350 հազար դրամ է, իսկ Արաբկիր վարչական շրջանում մեկ սենյականոց բնակարանի ամսական վարձը սկսում է 1000 դոլարից, Ազատության պողոտայում 50 քմ բնակարանի ամսական վարձը 380 հազար դրամ է:

Կհիշեք՝ դեռեւս ապրիլ ամսին կառավարությունը խոստացավ կարգավորել վարձու բնակարանների շուկան՝ ավելացնելով վարձով բնակարանների թիվը եւ այդկերպ զսպելով շուկայում առաջացած գնաճը, բայց ոչինչ չարվեց. այս շուկան դեռ շարունակում է գտնվել բարձիթողի վիճակում: Բնակարանների բարձր վարձավճարների պատճառով քաղաքացիներն անգամ կառավարության շենքի առջեւ են բողոքի ակցիաներ իրականացնում:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս