Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տեղեկատվության համաձայն՝ հունիսին Վրաստանի սահմանը հատել է Ռուսաստանի 135.457 քաղաքացի։
Ըստ aliq.ge-ի՝ ՌԴ-ից Վրաստան մուտք գործող քաղաքացիների ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 340 տոկոսով։ Ռուսաստանի քաղաքացիներից հետո ամենաշատը՝ 86.565 քաղաքացի, եկել են Հայաստանից, իսկ 69.973 քաղաքացի՝ Թուրքիայից։ Նշենք, որ նախորդ ամիս Ուկրաինայից ժամանել է 19.585 մարդ։